Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան՝ պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների եւ հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որեւէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ եւ փորձառու համախոհներ։
Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության եւ հետեւողական աշխատանքի համար։
Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ՝ որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը՝ սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։
Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։
Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին՝ մաղթում եմ առաջընթաց եւ զարգացում»։

«Դպրոցի պատերին պետք է դնել նոր ցուցանակ. «Սովորելը թարգեք, գնացեք երգելու»»․ Բաբկեն Պիպոյան
3112:48
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, բարեկարգումը»․ Ջուլիետա Ազարյան
5511:48
«Արտակ Ավետիսյանն արդարացվեց»․ Ռուբեն Մելիքյան
5611:42
«Կարդացի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6511:18
«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6310:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
6910:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5710:42
«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
5310:36