Առաջարկվում է կանոնակարգել շրջիկ երաժիշտների գործունեությունը. կսահմանվեն տույժեր
![]() 307 Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 16:06 Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում և այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին և նմանատիպ գործունեություն իրականացնողներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովում քննարկման ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծերի փաթեթը: Առաջարկվում է, որ Երևանում և համայնքներում այսուհետև այդպիսի գործունեության իրականացման պայմաններն ու պահանջները սահմանեն համայնքների ավագանիները: Այսինքն՝ կախված համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից՝ սահմանվեն կանոններ և վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր: Առաջարկվում է սահմանել տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ կրկնվելու դեպքում՝ 200-ապատիկի չափով: Նախատեսվում է նաև անձնական սեփականության գործիքների բռնագանձում: Ըստ փոխնախարարի՝ այս խնդիրը միշտ եղել է, սակայն վերջերս, կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում: Այդպիսի վայրերից են Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Գառնու տաճարի հարակից հատվածը, Գեղարդի տաճարի մուտքը, Գյումրիի հրապարակի հարակից տարածքները և այլն: «Մինչև ուշ գիշեր ականատես ենք լինում անհասկանալի տպավորություն ձևավորող բաների, էլ չասած՝ տեսքի ու ճաշակի»,- ասել է Վաչե Տերտերյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: |

«ՄԻՊ-ը վերածվել է ՔՊ-ական սև գործերը դզել-փչելու գարաժի».Արեգ Սավգուլյան
12003:12
«Ադրբեջանից մարդ եք բերո՞ւմ մեզ վրա». Արման Թաթոյան (տեսանյութ)
14400:30
Թրամփը պարտվեց դատարանում. «Ամերիկայի ձայնը» վերսկսում է գործունեությունը
31800:10
«Գիշերով բերման ենթարկեն կնոջը 7 տարեկան աղջկա հե՞տ». Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
22300:06
«Իշխող ռեժիմն առավել գործուն աջակցություն է ակնկալում իր արտաքին հովանավորներից». Տիգրան Աբրահամյան
207Երեկ, 23:36
«Ադրբեջանի բանակը մեծ վախեր ունի գնդապետ Կանդազի ռազմական փորձից». Նաիրի Հոխիկյան
288Երեկ, 23:18
Վրաստանից հատուկ հրավեր է եղել, բայց Գարեգին Երկրորդին չեն թողնում լքել երկիրը
174Երեկ, 23:06
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի բանակցողները մեկնում են ԱՄՆ
386Երեկ, 22:49
