«Իսրայելում հրեա ծայրահեղականների ակտիվացման շուրջ»․ Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսրայելում հրեա ծայրահեղականների ակտիվացման շուրջ
Անցած օրերին Իսրայելում բավականաչափ հաճախակի են դարձել հրեա ծայրահեղականնների կողմից սադրիչ հարձակումները, այդ թվում նաև իսրայելահայերի, և քրիստոնյաների դեմ։
Իսրայելում կրոնական ծայրահեղականների ակտիվացման միտումը նկատվում էր վերջին մի քանի տարիների ընթացքում՝ գնահատվելով որպես լրջագույն մարտահրավեր ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։
Իսրայելական հասարակության այս շերտի դիրքերի ամրապնդման կարևոր ցուցիչ էր 2022թ. նոյեմբերի1-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ձևավորված՝ Իսրայելի պատմության ընթացքում ամենից աջակողմյան կառավարության ձևավորման հանգամանքը։ Ասել է թե, կրոնական կուսակցությունների նման հաջողությունը որոշակիորեն նպաստում է հատկապես երիտասարդ հրեա ծայրահեղականների շրջանում ամենաթողությանը։
Ուշագրավ է, որ վերոնշյալ միտումը որպես լրջագույն խնդիր է գնահատվում նաև Իսրայելի առանցքային դաշնակից ԱՄՆ-ում, որտեղից տևական ժամանակ ահազանգվում է ոչ միայն պաղեստինցի արաբների, այլև Իսրայելում բնակվող այլ էթնիկ-դավանական խմբերի համար ստեղծվելիք խնդիրների հավանականության մասին՝ հաշվի առնելով հատկապես աբրահամյան կրոնների կարևորագույն սրբավայր հանդիսացող Երուսաղեմ քաղաքի գործոնը։
Նաև վերոնշյալն է պատճառը, որ հատկապես իսրայելական հասարակության վերոնշյալ խմբի ներկայացուցիչների սադրիչ գործողությունների հետևանքով վերջին ամիսներին զգալիորեն աճել են տարաբնույթ միջադեպերը միջդավանական հողի վրա, որից, ավաղ, անմասն չի մնում նաև պատմական Պաղեստինում հազարամյակների ներկայություն ունեցող հայ համայնքը»:

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
10203:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
10102:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
11100:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
12200:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
9400:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
108Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
106Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
92Երեկ, 22:18