«Իրանն օգնեց կասեցնել Ադրբեջանի ավելի լայնածավալ ագրեսիան». ՀՀ փոխարտգործնախարար
![]() 531 Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ., 13:54 «Իրանը օգնեց կանխել Ադրբեջանի ավելի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին Al-Monitor-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի երեք նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, տարածաշրջանում լայնածավալ պատերազմ հրահրելու և հայկական կողմին արտատարածքային միջանցք տրամադրելու մղում։ «Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Իրանի հետ սահմանը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի Իրանն ու Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ։ Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր նախապատրաստում, երբ անցած սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնեցին կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը», - ասաց Կոստանյանը։ Գործակալությունն իր հերթին նշում է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանը Իրանի դեմ։ Սակայն Իրանը, ձգտելով իր կողմը գրավել Բաքվին, 2020 թվականի պատերազմի սկզբում աջակցեց Ադրբեջանին՝ առանց հաշվարկելու, թե Ռուսաստանը որքան հեռու թույլ կտա նրան գնալ։ Բաքուն, իր հերթին, օգտվելով Ուկրաինայում ռուսաստանյան զբաղվածությունից և Իրանում ներքին անկարգություններից, ավելի մեծ վարձատրություն էր ուզում, այն է՝ ճանապարհային և երկաթուղային միջանցքներ Սյունիքի մարզով: Միջանցքը կտրելու է Իրանը Հայաստանից՝ նրա միակ քրիստոնյա հարևանից և կարևոր դարպասից դեպի արևմտյան շուկաներ:
|

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
