ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
![]() 182 Հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը թերևս ամենաթեժերից է լինելու: Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 7-ին ԱԺ-ն քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մեր տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է՝ ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են այդ օրվան, պարտականությունների բաշխում են անում, ելույթներ են քննարկում, այլ կերպ ասած՝ որոշել են սուր հակագրոհներ իրականացնել այդ օրը: Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները, չնայած որոշ տարաձայնություններին, որոշել են համաձայնություն տալ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի չստացվի՝ դեմ են գնում դատախազությանը: Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է ակտիվ լինել, համոզիչ փաստերով հիմնավորել՝ ինչու են այդպես վարվում, ու ինչու են հենց հիմա որոշել ընդդիմադիրների նկատմամբ նման գործընթաց սկսել. իշխանականները օրակարգ են հանելու ընդդիմադիրների հետ կապված ողջ «արխիվը», սուր հայտարարություններով քննադատելու են ընդդիմադիրներին: Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրներն էլ իրենց հերթին «հակագրոհի» են պատրաստվում: Նրանք թեև սկզբում որոշել էին չմասնակցել նիստին, բայց հետո մտափոխվել են, որոշել են մասնակցել ու «նեղը գցել» ոչ միայն ՔՊ-ականներին, այլ նաև գլխավոր դատախազին, որը խորհրդարանում զեկուցելու և պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
