Արմավիրի մարզում դաշտամիջյան հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Տեր-Գաբրիելյան 23 հասցե, որտեղ դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղարամդու դի։
Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանակ ոստիկաններն ու քննիչները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Պարզվել է, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Ս․-ն է։ Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ռուսաստանի ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
78Երեկ, 21:00
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել (տեսանյութ)
245Երեկ, 16:19
Ռուսաստանը հարվածել է Խարկովի շենքերից մեկին․ տուժել է 38 մարդ (տեսանյութ)
184Երեկ, 15:12
Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ (տեսանյութ)
150Երեկ, 13:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
120Երեկ, 12:42
Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
185Երեկ, 12:12
ԱՄՆ-ում ծննդյան խնջույքը վերածվել է հրաձգության․ տուժել է 11 մարդ (տեսանյութ)
319Երեկ, 09:37
4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
18127.09.2026, 21:24