«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել». Աղվան Վարդանյան
![]() 236 Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 15:42 «44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանի տասնյակ հայտարարությունները Թուրքիայի մասնակցության, Թուրքիային դատապարտող, և իր այսօրվա վարքագիծը… Երկրաշարժ եղավ նաև Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցական ուղերձ հղեն»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելուն՝ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով: «Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել և հանձնվել: Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել»,- շարունակելով թեման՝ հավելել է Վարդանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
