«Ինչպես էին ադրբեջանցիները Բաքվում տոնում հայերի ողբերգությունը». Դերենիկ Մալխասյան
![]() 288 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 00:18 Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի գրառումը․ «1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Բաքվում գտնվող ռուս գեներալ Ալեքսանդր Լեբեդն իր հուշերում պատմել է, թե ինչպես էին ադրբեջանցիները տոնում հայերի ողբերգությունը: Հուշերից մի հատված. «Դեկտեմբերի 7-ի երեկոյան, «Վրեմյան» հաղորդեց, որ Հայաստանում ահռելի երկրաշարժ է տեղի ունեցել... Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց, նախնական տվյալներով, հսկայական է և հասնում է տասնյակ հազարների։ Հաղորդավարը շարունակում էր խոսել այլ բանի մասին, սակայն նրան չէին լսում։ Ճեմասրահում ահավոր լռություն էր։ Ինչ-որ ձայն հանկարծ պայթեց այս լռության մեջ, ավելի ճիշտ, հնչյունների խումբ, որոնք միաձուլվում էին ինչ-որ մի ընդհանուր, հաղթական ուրախ ոռնոցի մեջ և ավելի ու ավելի ուժեղանում: Վայրկյանների ընթացքում ամեն ինչ պարզ դարձավ։ Փողոցի հակառակ կողմում, շրջգործկոմի շենքի կողքը ինը հարկանի բնակելի մեծ շենք էր։ Առանց բացառության բոլոր պատուհաններում լույսեր վառված էին, բոլոր պատշգամբներում մարդիկ գոռում էին, քրքջում, բղավում, կատաղի ծիծաղում էին։ Դատարկ շշեր, վառված թուղթ և մի քանի այլ առարկաներ թռան ցած։ Ինը հարկանի շենքը միակը չէր, որ ցուցադրում էր իր մարդակեր բերկրանքը: Նման պատկեր էր նկատվում հարակից բոլոր շենքերում։ Այդ շրջանը շողշողում էր և ոռնում հրճվանքի կատաղությունից: Մարդիկ, ովքեր իրենց համարում են քաղաքակիրթ, այս կամ այն չափով կրթված և դաստիարակված, շատերը, ենթադրաբար, հավատացյալներ, դավանելով Ղուրանի պատվիրանները, այդ բոլոր մարդիկ միահամուռ մղումով անպարկեշտ կերպով, բարբարոսաբար տոնում էին ուրիշի մարդկային հսկայական վիշտը: Ըստ Լեբեդի՝ երկրաշարժը ինչ-որ բարոյական անկում էր առաջացրել Բաքվում ապրող հայերի տրամադրության մեջ։ Եթե նրանից առաջ շատերն ասում էին, որ ամեն ինչ կկարգավորվի, ողջախոհությունը կհաղթի, մենք կհաշտվենք, փրփուրը կիջնի, կապրենք, բայց 1988-ի դեկտեմբերի 7-ից հետո, երբ ադրբեջանցիների մեծամասնության աչքերում վառվեց հաղթական կրակը, ամեն ինչ կոտրվեց. Զանգվածային փախուստը սկսվեց»»: Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
