Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ուկրաինայի վրա կենտրոնացումը կարող է նոր ռիսկեր առաջացնել Հարավային Կովկասի համար». Փաշինյանը՝ Մյունխենում

«Ուկրաինայի վրա կենտրոնացումը կարող է նոր ռիսկեր առաջացնել Հարավային Կովկասի համար». Փաշինյանը՝ Մյունխենում
249
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 20:42

Միջազգային ուշադրության թուլացումը Հարավային Կովկասից պարունակում է անվտանգության ռիսկեր։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միջազգային հանրության ուշադրությունը, հասկանալի պատճառներով, կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Այդ ընթացքում Հարավային Կովկասի համար կարող են նոր ռիսկեր առաջանալ, դա պետք է հաշվի առնել»:

Բացի այդ, Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ և օրենքի գերակայության ամրապնդում է իրականացնում երկրում ՝ ակնկալելով, որ դրանք կնպաստեն կայունության ամրապնդմանը։