Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ո՞ւմ հրամանով են դիերը հանել». զոհվածի հարազատ

«Ո՞ւմ հրամանով են դիերը հանել». զոհվածի հարազատ
306
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 13:12

«Ո՞ւմ հրամանով են դիերը հանել ըտեղից, ո՞վ ա ասել՝ դիերը հանեք: Կադրերի մեջ կա, որ հրշեջները հլը կրակը չեն հանգցրել, բայց սենյակը դատարկ ա արդեն, ինչի՞, ո՞վ ա թույլ տվել իրանց»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հարցադրում հնչեցրեց հրդեհից զոհված զինծառայողի հարազատը:

Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողները չեն վստահում քննությանը:

Քիչ առաջ ծնողների խումբը դուրս եկավ շենքից և հայտարարեց, որ մեկ շաբաթ ժամանակ են տվել Կառավարությանը, որպեսզի հանդիպում կազմակերպեն Փաշինյանի և Պապիկյանի հետ: