Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ալիևին մեր ազգը դեռ շատ է զարմացնելու». Արա Պողոսյան

«Ալիևին մեր ազգը դեռ շատ է զարմացնելու». Արա Պողոսյան
357
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 02:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Ալիևը ակնհայտորեն իրեն դեռահաս պատանյակի նման է պահում, ինչը խոսում է նախկինում ունեցած վախերի մասին։
Բայց սա մեզ համար կենարար ընթացք է, որովհետև ամեն ազդեցություն ծնում է հակազդեցություն, ու ես վստահ եմ, որ այդ հակազդեցությունը այսօր դեռ կոփվում է մեր շատ հայրենակիցների սրտում, որը մի օր կդառնա ոգի ու կպայթի, ցնցելով ամբողջ տարածաշրջանը։
Իսկ ինչո՞ւ ենք հապաղում, շատերը կհարցնեն։
Բանն այն է, որ հասարակությունը տևական ժամանակ ապրել է որպես հաղթողի հոգեբանական տիպ, որը խաթարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Հիմա հասարակությունը բախվել է վախերի, բուտաֆորիկ ազդեցությունների ու լքվածության զգացմանը, ինչը առաջացրել է կոգնիտիվ դիսոնանս։ Սրա դեմ հասարակությունը ներքին պայքար է տանում, ինչը մոտենալու է ավարտին, ու հենց գիտակցության մեջ ամրացավ կատարվածը, և իրականությունն ընդունվեց, այնժամ ծնվելու է հակազդեցություն։
Ալիևին մեր ազգը դեռ շատ է զարմացնելու...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան