Human Rights Watch-ն անդրադարձել է ԼՂ հումանիտար ճգնաժամին
![]() 301 Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 21:24 Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակմամբ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատկերը: Human Rights Watch-ը շեշտել է՝ Արմինեի պատմությունը բացառություն չէ: Լաչինի միջանցքի արգելափակումը խաթարել է ԼՂ-ում ապրող հազարավոր հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը: Շատերը մնացել են Հայաստանում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե պատասխանատու են ճանապարհի փակման համար, սակայն սատարում են բողոքի ցույցերը: Լաչինի միջանցքի խափանումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, քանի որ շատ կարիքներ մնում են չբավարարված: Human Rights Watch-ի հրապարակումը կոնկրետ օրինակով է ներկայացնում ստեղծված ծանր իրավիճակը. Արմինեի հայրը քաղցկեղով հիվանդ է և պետք է գյուղից պարբերաբար հասնի Ստեփանակերտ, սակայն վառելիքի և տրանսպորտի բացակայության պատճառով բաց է թողել վերջին բժշկական այցելությունները: «Ադրբեջանի իշխանությունները և ռուս խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Արմինեին և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից՝ այդ թվում առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- շեշտվում է հրապարակման մեջ: |

Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
308:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15100:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
243Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
