«Մեծ հավանականությամբ թշնամին տարբեր ուղղություններով փորձելու է սադրանքների գնալ». Վիտալի Մանգասարյան
![]() 255 Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 22:48 Ադրբեջանը նորից սկսել է հրադադարը խախտել Արցախի ուղղությամբ: Մասնավորապես, փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Իր հերթին՝ Ադրբեջանն արցախյան կողմին մեղադրել է Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՀՀ զինված ուժերին՝ Տավուշի և նախիջևանյան թևում հրադադարի խախտումների համար: Եվ՛ ՀՀ ՊՆ-ն, և՛ Արցախի ՊԲ-ն հայտարարել են, որ Ադրբեջանի հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Ի՞նչ սպասել ադրբեջանական տեղեկատվական և ոչ տեղեկատվական ակտիվացումից արցախյան և հայաստանյան թևում: 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը նշեց, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության վերջին օրերի հաղորդագրություններից հստակ երևում է՝ թշնամին հետագա սադրանքների համար պարարտ հող է նախապատրաստում: «Եթե նախկինում մենք ավելի հաճախ լսում էինք Վարդենիսի ուղղությամբ տարբեր միջադեպերի և հրադադարի խախտումների հետ կապված տեղեկություններ, ապա այսօր, ըստ նրանց տարածած հաղորդագրության, հայկական կողմը իբր խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի և Երասխի ուղղություններում: Եթե սրան գումարենք ՊԲ հաղորդագրությունը Ադրբեջանի հրադադարի խախտումների մասին, ապա հստակ կարող ենք ասել՝ թշնամին հերթական սադրանքների համար տեղեկատվական պարարտ հող է պատրաստում: Սա նրանց ձեռագիրն է, տարիներ շարունակ հենց այդպես են գործել, ուստի հնարավոր բոլոր սադրանքներին պիտի պատրաստ լինել: Հիշեցնեմ, որ 10 օր առաջ ադրբեջանական լրատվական դաշտում հայտնվել էր տեղեկություն, որի համաձայն՝ իբր իրանական կողմի ակտիվ աջակցությամբ ՀՀ-ում դիվերսիոն խմբեր են նախապատրաստվում, կազմավորվում, որոնք պետք է գործեն Ադրբեջանի թիկունքում և որոշակի խնդիրներ լուծեն: Համադրելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ եղանակների տաքացման, եղանակային բարենպաստ պայմաններին զուգահեռ՝ մեծ հավանականությամբ թշնամին տարբեր ուղղություններով փորձելու է սադրանքների գնալ և որոշակի խնդիրներ լուծել, գործադրել ճնշումներ»,- ասաց ռազմական վերլուծաբանը՝ հավելելով, որ մյունխենյան հայտնի հանդիպումից հետո դիվանագիտական ակնհայտ ճնշումներ են գործադրվում հայկական կողմի վրա, բայց թշնամին փորձելու է նաև ճնշումների գնալ սահմանային տարբեր հատվածներում, որպեսզի դիվանագիտական դաշտում ավելի ամրապնդի իր դիրքերը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
