Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Փոխգնդապետն ազատ արձակվեց՝ 530 օր կալանավորումից հետո

Փոխգնդապետն ազատ արձակվեց՝ 530 օր կալանավորումից հետո
306
Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 19:36

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստաբանական գործունեությանը վերադառնալով ստանձնեցի փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել, ու չնայած այդ ամենին առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր:
Վերաքննիչ քրեական դատարանի իրապես արդար որոշմամբ, այսօր Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան