ՊՆ նախկին շենքի բնակիչները դրսում են մնում. 2 մանկահասակ երեխա հոսպիտալացվել է
![]() 336 Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 21:42 ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած և օրեր առաջ այնտեղից վտարված քաղաքացիներն արդեն մեկ շաբաթ է, դրսում են, վրան են տեղադրել շենքի մոտ և այնտեղ են ապրում: Վրանի բնակիչներից մեկը նշեց. «Երկու անչափահաս երեխաներ, որոնք դեռ չեն քայլում, հիվանդանոցում են. երեկ մեկին են տարել, այսօր՝ մյուսին: Կանայք են վատացել, տղամարդկանց մեջ էլ երկուսը վատացել էին: Շտապօգնությունը օգնություն ցուցաբերել է: Մենք այստեղ ենք մնալու մինչև հասնենք մեր նպատակին, վերադառնանք մեր տները»: Մի կին էլ նշեց, որ երկրորդ վրանը խփելու թույլտվություն չեն տալիս: Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ Այս պահի դրությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի ապահովել է կացարանով։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
