Հետընթաց քայլ դատաիրավական ոլորտում. «Ժողովուրդ»
![]() 246 Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հունվարի 17-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում էին մի քանի հոդվածների, որոնց վերաբերյալ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները եզրակացություն են տվել և նաև էական խնդիրներ հայտնաբերել: Մասնավորապես՝ նրանց եզրակացության մեջ նշվում է, թե ներկայացվող փոփոխությունների մեջ առկա են մի շարք խնդրահարույց և մտահոգիչ կարգավորումներ: Առաջարկվող նախագծով ներկայացված են փոփոխություններ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված՝ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման կարգավորումներում. առաջարկվում է վերանայել արտահերթ կարգով համալրվող ծառայողական ցուցակները և վերացնել բարեվարքության ստուգման պահանջը։ Ստացվում է՝ արտահերթ համալրման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգումն այլևս չի պահանջվի: Նման փոփոխությունը նախագծով որևէ հիմնավորում չի ստացել։ Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ բարեվարքության ստուգման բացակայությամբ դատախազների առաջխաղացումը հետընթաց քայլ է ընթացիկ դատաիրավական բարեփոխումների համատեքստում։ Իհարկե, այստեղ կարող է արդեն լինել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի իրագործումը: Միևնույն ժամանակ, նրանք առաջարկում են դատախազական համակարգում համակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչից հետո միայն ընթացք տալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
