Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«3 տարի առաջ Ռուսաստանում առգրավված տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտի գործով լուր չկա». Ո. Սարգսյան

«3 տարի առաջ Ռուսաստանում առգրավված տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտի գործով լուր չկա». Ո. Սարգսյան
313
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 02:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «3 տարի առաջ Ռուսաստանում առգրավված տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտի գործով լուր չկա:
Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Մաքսակետի անգարում խոր զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ՝ տարբեր տեսակի 303 հազար 460 տուփ ծխախոտներ։
Մոտ 3 տարի առաջ՝ 2020թ․ ապրիլի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ էին կալանել, առգրավվել էր 40 տոննա կամ՝ 2700 տուփ հայկական ակցիզներով ծխախոտ, իսկ չվերթն իրականացվել է Երևանից: Բեռի ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն ռուբլի է: Ըստ տեղեկությունների՝ օդանավը Երևանից մեկնում էր Աֆղանստան՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով: 2020թ․ մայիսին Վորոնեժի օդանավակայում առգրավվել էր հայկական մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ, որի կշիռը մի քանի տասնյակ տոննա էր, այն Ստավրոպոլ տեղափոխելու համար օդանավակայան էին ժամանել 3 խոշոր բեռնատար։
Շուրջ 3 տարի առաջ Ռուսաստանում առգրավված հայկական մաքսանենգ ծխախոտի գործով քննության մասին ոչ մի լուր չկա, կարող եմ մտածել, որ քրեական գործը կոծկել են, քանզի այդ գործին խառնված են եղել Հայաստանում շատ ազդեցիկ անձինք։ 2020թվականին ինչպե՞ս է տասնյակ տոննաներով ծխախոտը անցել մաքսային հսկողությունը, դուրս եկել Հայաստանից։
ՀՀ հակառուպցիոն կոմիտեն, ի թվիս այլ կոռուպցիոն գործերի, զբաղվում է Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղի միջնակարգ դպրոցին նվեր տրված 21 պլանշետներիցմ (մեկ պլանշետի արժեքը՝ մոտ 30 հազար դրամ ) 3-ի պակասելու գործով, սակայն Հայաստանից մաքսանենգ ձևով ՌԴ տեղափոխված միլիոնավոր դոլարների ծխախոտի գործով չի զբաղվում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան