Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ալիևը ճնշում է փաշինյանին, իսկ փաշինյանը՝ հարությունյանին». Արշակ Աբրահամյան

«Ալիևը ճնշում է փաշինյանին, իսկ փաշինյանը՝ հարությունյանին». Արշակ Աբրահամյան
356
Կիրակի, 26 փետրվարի, 2023 թ., 03:12

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծվել է ճնշում գործադրելու շղթա, որի ամենավերջին օղակը Արցախի «նախագահն» է։ Ալիևը ճնշում է փաշինյանին, իսկ փաշինյանը հարությունյանին։
Եթե ուզում ենք փրկել երկիրը հետագա փորձանքներից, ապա պետք է այդ շղթայի որևէ օղակը հեռացվի (չնայած ես կգերադասեի, որ միանգամից երկու օղակ հեռացվեր)։
Այս ամենի մեջ ամենավճռորոշը կարող է դառնալ հասարակության դերը։ Մարդիկ հստակ պետք է գիտակցեն որ սա վերջն է և սեփական երկրի ու ապագայի համար պայքարը չի նշանակում զբաղվել քաղաքականությամբ։
Բացարձակ նպատակ չունեմ խուճապ տարածելու, բայց իրավիճակը արդեն բերվել և հասցվել է վատթարագույն և ամենավտանգավոր հանգրվանին, որից այն կողմ լիակատար կործանումն է։ Եվ կարող եք վստահ լինել, որ Արցախը վերցնելուց հետո ադրբեջանի ախորժակը էլ ավելի է մեծանալու և հերթը հասնելու է ՀՀ մարզերին։
Արցախը տալով ՀՀ-ն չեք փրկելու...
Պետք է համախմբվել և բեկում մտցնել այս խայտառակ և ստորացուցիչ իրավիճակում»։

Աղբյուրը`   Արշակ Աբրահամյան