Հայաստանյան դպրոցների 25 տոկոսից ավելին վթարային է

Հայաստանյան դպրոցների 25 տոկոսից ավելին սեյսմակայունության տեսակետից վտանգավոր է համարվում։ Քաղաքաշինության կոմիտեից «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցման պատասխանից պարզ է դառնում, որ վթարային դպրոցների առյուծի բաժինը Երևանինն է՝ հանրակրթական դպրոցների ընդհանուր թվի (1400 դպրոց) 10 տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Շիրակի մարզում՝ 0.3 տոկոս։ Ի դեպ, քաղշինը հղում է անում կառավարության 2015թ. հուլիսի 23 N 797-Ն որոշմանը, որտեղ տվյալները թարմացվում են պարբերաբար։ Այդ որոշման մեջ նշվում է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված են 46 դպրոցներ, իսկ 63 դպրոց էլ ՀՀ պետբյուջեի և այլ միջոցների հաշվին 2015-2022թթ կառուցվել, վերակառուցվել կամ էլ շինարարական աշխատանքների ընթացքում են։
Էջմիածնի առաջին դպրոցը վթարայնության 2-րդ աստիճան ունի, ինչը տեսանելի է անզեն աչքով՝ պատերին մեծ ճաքեր են, դասամիջոցներին աշակերտների շարժից առաջին հարկի առաստաղից ծեփեր են թափվում, իսկ հատակը ոտքերի տակ «երգում է»։ Դպրոցը հիմնադրվել է 1969 թվականին։ Դրանից հետո հիմնանորոգում գրեթե չի արվել՝ միայն տարիներ առաջ տանիքն է նորոգվել և մեկ մասնաշենքը, ինչպես նաև դպրոցի նախկին սաներից մեկը նոր գույք է նվիրել։ 2021-ի փետրվարի 13-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժն իր հերթին էլ ավելի է խորացրել պատերի ու աստիճանների վրա եղած ճաքերը։ 645 աշակերտ ունեցող դպրոցում ուսուցիչները դասամիջոցներին ոչ թե հանգստանում, այլ աշակերտներին են հետևում, որ հանկարծ որևէ դեպք չպատահի։ Հատակին որոշ տեղերում խոշոր անցքեր կան, որտեղից երբեմն կրծողների շարժ է նկատվում, սակայն դպրոցում դրա դեմ պայքարում են՝ դեղեր են դնում անցքերի մեջ։ Իսկ այ տարածաշրջանային վերջին երկրաշարժերը դպրոցում առկա վախերն ավելացրել են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
37817.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
45816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
112716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
93615.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
87810.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
105906.07.2026, 19:12
«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան
137001.07.2026, 03:06
Ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաների քննության թեստերն ու պատասխանները
109830.06.2026, 17:30