Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պենզայի մարզի ղեկավարության դարակազմիկ որոշումը». Կարեն Հեքիմյան

«Պենզայի մարզի ղեկավարության դարակազմիկ որոշումը». Կարեն Հեքիմյան
317
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 22:54

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Այսուհետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և վերջինիս ընտանիքի անդամներին արգելված է այցելել ՌԴ Պենզայի մարզ:
Այս դարակազմիկ որոշման մասին աշխարհին տեղեկացրել է ՌԴ Պենզայի մարզի ղեկավարությունը:
Թերևս սրանով կարելի էր ավարտել այս գրառումը և լիաթոք ծիծաղել, եթե մի շատ կարևոր նրբություն չլիներ:
Ուրեմն, մի քանի տարի առաջ Պենզայի քաղաքապետի պաշտոնում ընտրվեց նույն քաղաքի հոգեբուժարանի տնօրեն Սավելև Վալերին: Քաղաքում մեծ իրարանցում առաջացավ, քանզի քաղաքապետարանի պաշտոններն աստիճանաբար սկսեցին զբաղեցնել հոգեբույժներն ու վերջիններիս հաճախորդները: Մի քանի տարի անց հոգեբույժ-քաղաքապետը հեռացավ, սակայն իշխանության եկած «արհեստավարժների» զգալի մասը մնացին: Արդյունքում, Ջո Բայդենի մուտքը Պենզա արգելվեց:
Եվ սա դեռ վերջը չէ»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան