Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Հայ ըմբիշները հաղթանակներով են մեկնարկել Ալեքսանդրիայի մրցաշարում

Հայ ըմբիշները հաղթանակներով են մեկնարկել Ալեքսանդրիայի մրցաշարում
285
Կիրակի, 26 փետրվարի, 2023 թ., 17:48

Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Վազգեն Թևանյանը (65կգ) մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց վրացի Բոլկվաձեին: Հաջորդ գոտեմարտում Թևանյանը 11:0 հաշվով հաղթեց եգիպտոսցի Ամին Մուրադին:
Արման Անդրեասյանը (70 կգ) ևս մեկնարկեց հաղթանակով մրցաշարում։ Արման Ավագյանն (79կգ) էլ 11:0 հաշվով հաղթել է հնդիկ մրցակցին մեկնարկային գոտեմարտում:
Հրայր Ալիխանյանը (74 կգ) 6:6 հաշվով զիջել է եգիպտոսցի մարզիկին։