«Որևէ դատախազ իր գլխից ձեռք չի քաշել, որ վարչապետի նկատմամբ վարույթ սկսի». Արծվիկ Մինասյան
![]() 270 Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 14:32 «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենսդրական փաթեթով առաջարկվում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել առավել երկար պահպանման ժամկետներ: Մասնավորապես, առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետը սահմանել 40 տարի: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետն առաջարկվում է սահմանել 30 տարի՝ գործող 10 տարվա փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: Նա նշել է, որ օրենքի նախագծում խմբագրվել են «պետական գաղտնիք» և «պատական գաղտնիք պարունակող տեղեկություններ» հասկացությունները, հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իր ելույթում կարևորելով պետական գաղտնիքի պահպանության դերը և նշանակությունը մեր անկախ պետականության զարգացման գործում, նշել է, որ ներկայացված օրենքի նախագիծն ինստիտուցիոնալ լուծումներ չի տալիս: Նա տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին և ներկայացնելու է հատուկ կարծիք: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: «Անձը կարող է նշանակվել վարչապետ՝ առանց որևէ պահանջի բավարարման, ընդամենը նախատեսված ՀՀ քաղաքացի լինելու, ընտրական իրավունք ունենալու պահանջներով: Ուստի հանրության կողմից ընտրված ներկայացուցիչը, իրավունք պետք է ունենա պահանջելու ու հավաստիանալու՝ արդյոք երկրի ղեկավարները համապատասխանում են պահանջներին, թե ոչ. դուք ոչ էլ մեխանիզմ եք առաջարկում՝ հավաստիանալու... Օրենքի դրույթի ձևակերպումը հիմա այնպիսին է, որ երբեք, որևէ դատախազ չի համարձակի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ: Եթե, օրինակ, ԱԺ նախագահի պարագայում ինքը մի հատ էլ ֆիլտր պետք է անցնի ԱԺ-ով, նույնը՝ նախագահի պարագայում՝ ՍԴ-ով, վարչապետի պարագայում չկա այդպիսի ֆիլտր: Որևէ դատախազ իր գլխից ձեռք չի քաշել, որ ինքնուրույն սկսի այդպիսի վարույթ իրականացնել»,- հայտարարել է Ա. Մինասյանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
