Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում Նախիջևանում
![]() 287 Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 21:12 Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարասշտաբային զորավարժություններ, որոնց նպատակն է կատարելագործել շտաբների և անձնակազմի մարտական հմտությունները, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Համաձայն պլանի, զորավարժություններին ներգրավված կազմավորումներն ու զորամասերը ոտքի են հանվել «Տագնապ» ազդանշանով և ուղարկվել են զորավարժությունների տարածքներ՝ զորքերը մարտական պատրաստվածության տարբեր աստիճանի հասցնելու համար։ Զորավարժության հաջորդ փուլում գործողություններ են պլանավորվել հրամանատարական կետերում, կազմվել են զեկույցներ գործողության տարբեր ոճերի մասին, հստակեցվել են գործնական գործողություններ կատարող ստորաբաժանումների խնդիրները, կազմվել են պլաններ և հաշվետվություններ՝ ստորաբաժանումների փոխգործակցությունը կազմակերպելու և նրանց համակողմանի աջակցությունը կազմակերպելու համար: Սիմուլացիոն կենտրոնում անցկացված վարժության եզրափակիչ փուլում համակարգիչներով մշակվել են առաջիկա առաջադրանքները։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
