«Անկախ Հայաստանի խորհրդարանն այդպես էլ Սումգայիթում կատարվածը չճանաչեց որպես ցեղասպանություն և չդատապարտեց». Մարինա Գրիգորյան
![]() 310 Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 23:24 1988 թվականին փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Սումգայիթում տեղի ունեցավ հայերի կոտորածը։ Ականատեսների վկայությամբ՝ նախապես ճշտելով հայերի բնակարանների հասցեները, արդբեջանցիները շատերին էին խոշտանգել, նվաստացրել ու հետո սպանել հենց իրենց տներում՝ թույլ չտալով հեռանալ։ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, փորձագետ Մարինա Գրիգորյանը երկար տարիներ ուսումնասիրել է թեման, խոսել ականատեսների հետ: Անդրադարձել է սումգայիթյան ջարդերը չդատապարտելու հարցին ու դրա հետևանքներին: 168.am-ի հետ զրույցում նա նշել է, որ այսօր ծանոթացել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ցավակցությանը՝ ուղղված սումգայիթյան ջարդերի զոհերի հարազատներին, և իր հիշելով՝ երբեք նման բան չի եղել։ ԱՄՆ դեսպանատունը ևս ցավակցություններ է հայտնել։ «Տվյալ պարագայում Արևմուտքն աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում մեր տարածաշրջանում։ Ինչո՞ւ սումգայիթյան ջարդերը չդատապարտվեցին այն ժամանակ, պետք է ասեմ, որ տարբեր կազմակերպությունների կողմից այն ժամանակ ինչ-որ հիշատակումներ եղան, նույնիսկ ԱՄՆ Սենատը 1989 թվականին բանաձևով հիշատակում արեց, Եվրոպական դատարանի կողմից կային հիշատակումներ, բայց որևէ տեղին դատապարտում չեղավ։ Այս ամենի պատճառը շատ պարզ է, Սովետական Միությունում, նույնիսկ Հայաստանում լավ չէին տեսնում, թե ինչ էր տեղի ունենում Սումգայիթում, Սովետական Միությունն անում էր ամեն ինչ, որպեսզի թաքցնի տեղի ունեցածի մանրամասները, որ աշխարհը չիմանա այդ ամենի մասին։ Որոշակի հրապարակումներ եղան, որից հետո որոշակի դատապարտումներ արեցին, սակայն Սումգայիթի ցեղասպանությունն այդպես էլ չդարձավ միջազգային հանրության լայն քննարկման առարկան։ Այստեղ, կարծում եմ, որ առաջին հերթին մեղքը հենց Հայաստանինն է։ Հիշեցնեմ, որ հենց 1988 թվականի ամռանը, ջարդերից անմիջապես հետո Սովետական Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունեց մի բանաձև, որտեղ Սումգայիթի դեպքերը որակվում էր՝ որպես ցեղասպանություն և 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն։ Մինչդեռ անկախ Հայաստանի խորհրդարանն այդպես էլ Սումգայիթում կատարվածը չճանաչեց որպես ցեղասպանություն և չդատապարտեց»,- նշեց Մարինա Գրիգորյանը։ Ըստ նրա, մինչև այսօր Հայաստանը չունի որևէ բանաձև, որտեղ նշվի, որ Սումգայիթյան ջարդերը եղել են ցեղասպանություն, ավելին՝ մինչև այժմ այդ ջարդերի զոհերը, նրանց բարեկամները չեն ստացել որևէ կարգավիճակ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
