Մանրամասներ՝ ՔՊ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
![]() 223 Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 09:00 ՔՊ խմբակցությունը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, երեկ փակ հանդիպում է արել ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ քննարկումը բավականին կարճ է տևել՝ մոտ 1 ժամ: «Ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, պասիվ հանդիպում է եղել, արտառոց միջադեպեր չեն գրանցվել, նաև մասնակիցներն են քիչ եղել: ՔՊ-ականները հիմնականում պատրաստվել են այսօրվա ԱԺ նիստին, որոշել են քվեարկությունների հարցը, ով ինչ է խոսելու, ինչի վերաբերյալ է ելույթ ունենալու հիմնականում և այլն: Տեղեկացանք նաև, որ իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել», սուր չքննադատել ընդդիմադիրներին: Թեև հերթական քառօրյայի օրակարգում 19 հարց է ընդգրկվել, սակայն իշխող ֆրակցիայի համար կարևոր է անցկացնել հատկապես «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, ուստի որոշել են միաձայն կողմ քվեարկել նախագծին: Տեղեկացանք, որ ընդդիմությունն էլ պատրասվում է այս նախագծի հետ կապված «թեժ» քննարկում այսօր ծավալել ԱԺ-ում և մանրամասն ներկայացնել դրա խնդրահարույց կողմերը: Այս առումով ակտիվ է լինելու հատկապես Արծվիկ Մինասյանը, որն այսօր ընդդիմության անունից ներկայացնելու է միասնական տեսակետ՝ տվյալ նախագծի վերաբերյալ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
