Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոչ պակաս ուշագրավ է հայտարարության շարունակությունը». Տիգրան Աբրահամյան

«Ոչ պակաս ուշագրավ է հայտարարության շարունակությունը». Տիգրան Աբրահամյան
319
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 16:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հայտարարության շարունակությունը:
Լավրովը հավելում է, որ կա հնարավորություն՝ տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները, որոնք առկա են առ այն, որ միջանցքն ըստ նշանակության չի գործում:
Սա ամենայն հավանականությամբ վերաբերում է Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե իբր ՀՀ-ից Արցախ զինամթերք և, մասնավորապես, ականներ են տեղափոխվել Արցախ, ինչը չի համապասխանում իրականությանը:
Ինչ վերաբերվում է ռուս դիվանագետի՝ ադրբեջանական կասկածները վերացնելուն ուղղված տեխնիկական միջոցների հնարավոր իրացմանը, ապա սա էլ, ըստ էության, վերաբերում է ադրբեջանցիների այն նախապայմանին, որը նախատեսում է միջանցքում տեխնիկական վերազինում անել՝ ռենտգեն տեղակայել և ՀՀ-ից Արցախ բեռնափոխադրումը վերահսկել»: