Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հունաստանում նախարարը հրաժարական տվեց. քանի՞ հրաժարական է եղել Հայաստանում 2020-ից հետո». Արտակ Հարությունյան

«Հունաստանում նախարարը հրաժարական տվեց. քանի՞ հրաժարական է եղել Հայաստանում 2020-ից հետո». Արտակ Հարությունյան
266
Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 22:06

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել»։
Սա Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսի խոսքից է։ Նա հրաժարական է տվել։ Խոսքերի ու դրան հետևած հրաժարականի պատճառը տրանսպորտային վթարն է. իրար են բախվել մարդատար ու բեռնատար գնացքները, զոհվել է 36 (վերջին տվյալներով՝ ավելի քան 40-խմբ.), վիրավորվել 130 մարդ։
Դե իսկ մենք փորձենք հիշել, թե ինչ ինքնակամ հրաժարականներ են եղել Հայաստանում 2008 թ.-ի մարտի 1-ից հետո, 2020 թ.-ի պատերազմի աղետալի ավարտից հետո, այլ՝ պատասխանատվություն ենթադրող դեպքերում»։