Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է իր հրաժարականի մասին ուղևորատար գնացքի վթարից հետո:
Նախարարի հայտարարությունը տարածել է Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունը. «Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից: Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր այդքան անարդարացիորեն հեռացան կյանքից և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը Հունաստանի պետական ու քաղաքական համակարգի անվերջ սխալների համար: Մենք Հունաստանի երկաթգծային ցանցն ընդունել ենք ոչ բարվոք վիճակում: Այս 3,5 տարվա ընթացքում բոլոր ջանքերը գործադրել ենք այս իրողությունը բարելավելու համար, ցավոք սրտի, այդ ջանքերը բավարար չէին նման վթար կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»։
Նրա խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես երբեք դա չի եղել։
Հիշեցնենք, որ մարտի 1-ի գիշերը հունական Տեմպի քաղաքում՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու, բախվել են երկու գնացք՝ բեռնատար և մարդատար։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 40, վիրավորվել՝ 80-ից ավելի մարդ։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եռօրյա համազգային սուգ է հայտարարել:


Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
99Երեկ, 20:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
177Երեկ, 18:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
316Երեկ, 15:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
38013.09.2026, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
20513.09.2026, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
24713.09.2026, 11:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
26213.09.2026, 10:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
18813.09.2026, 10:12