Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ալիևը անընդհատ մեծացնելու է իր պահանջները». քաղաքագետ

«Ալիևը անընդհատ մեծացնելու է իր պահանջները». քաղաքագետ
217
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 17:42

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Քանիցս ասել եմ, որ Ալիևը անընդհատ մեծացնելու է իր պահանջները, ու դա անխուսափելի է։
Այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» (Աստված ոչ անի) ստորագրելուց հետո Ալիևը սկսելու է Հայաստանից ռեպարացիաներ պահանջել տասնյակ միլիարդավոր դոլարների։ Դրա մասին հայտարարել է անգամ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։ Այսինքն Հայաստանի շարքային քաղաքացու վրա դրվելու է նոր հարկ՝ ռեպարացիայի հարկ։ Իսկ մինչ այդ պայմանագրի կնքումը, Ադրբեջանը մարսելու է Արցախը։ Ցավոք, Արցախում սկիզբ առած դիմադրությունը սկսել է թուլանալ, և արդեն նշմարելի են զիջումների գնալու տրամադրվածությունը, ինչը լիովին Արցախի կլանման նախերգանքն է լինելու։ Այս պարագայում, ես կարծում եմ, որ Արցախի իշխանություններն իրենց ձեռքով են Արցախը դնում Ադրբեջանի երախը իրենց անհեռատես և վախվորած քայլերով։ Արցախի հերոսական ժողովուրդը անտրտունջ դիմադրեց մեկուսացմանը, պահանջելով հարգել իր պայքարն ու զրկանքները և չնահանջել, բայց...
Զգացվում է, որ Ադրբեջանը երկար է աշխատել ներկա ռազմավարության վրա և բարեհաջող կարողանում է այն իրագործել։ Հայաստանը կարծես զինաթափ կանգնել է թշնամու առաջ և աղերսում ողորմություն...
Էսպես Հայրենիք չեն պահում տղաներ և աղջիկներ...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան