Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ճանապարհը բացելու համար իշխանությունները բիրտ ուժ են կիրառել». Կարապետ Պողոսյան

«Ճանապարհը բացելու համար իշխանությունները բիրտ ուժ են կիրառել». Կարապետ Պողոսյան
296
Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 14:00

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը գրում է. «Այսօր ճանապարհներ են փակվել Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրու կենտրոնական հատվածում, Գյումրի Երևամ Մ1 մայրուղու Ազատան հատվածում, Մարալիկում։
Բողոքողները գերիների հարազատներն են, մեկ տարի առաջ մարտական դիրքում այրվածքներից մահացած Պայլան Պողոսյանի ընտանիքի անդամները, ընկերները...
Ինձ ահազանգած քաղաքացիները նշում են, որ ճանապարհները բացելու համար իշխանությունները բիրտ ուժ են կիրառել, մասնավորապես՝ մասկեքով հատուկ նշանակության ջոկատների միջոցով:
Մանրամասները այժմ փորձում ենք ճշտել և հստակեցնել մեր անելիքները»:

Որդեկորույս ծնողները փակել էին Երևան-Գյումրի մայրուղին
Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան