Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դատվելու փոխարեն՝ Խաչիկ Ղազարյանը նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ». Իոանննիսյան

«Դատվելու փոխարեն՝ Խաչիկ Ղազարյանը նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ». Իոանննիսյան
402
Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 16:12

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Պետական փողեր գրպանածը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ
Օրերս հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվեց ՀՀ Դատական դեպարտամենտի նախկին վարչության պետ Խաչիկ Ղազարյանը, ով պարզվում է, պետությունից 5,8 միլիոն դրամ էր դե-ֆակտո մսխել՝ կեղծ գործուղումների գնալու միջոցով:
Մասնավորապես, տարիներ շարունակ, գործուղումը ձևակերպում էին, օրապահիկն ու գիշերակացը ստանում, բայց ոչ մի գործուղման էլ չէին գնում: Ու այդպես հարյուրավոր օրերի գործուղումներ:
Խաչիկ Ղազարյանը, հետո, ստիպված է եղել քրեական գործի սահմաններում վերականգնել պետությանը հասցված 5,8 միլիոն դրամի վնասը: Բայց դատվելու փոխարեն, Խաչիկ Ղազարյանը նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ (դատավոր էլ չէ՝ միանգամից նախագահ):
Ու հետո էլ լուրջ-լուրջ քննարկում ենք, թե ինչո՞ւ է կոռուպցիայի համաթիվը վատթարանում ու ինչո՞ւ են միջազգային գործընկերները հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից ձեռքերը լվանում»: