Մանրամասներ՝ Արցախում սննդային թունավորման դեպքերի ու դրանց պատճառների վերաբերյալ

«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում սննդային թունավորմամբ ստացիոնար բուժում է ստանում 22 հիվանդ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օֆելյա Հարությունյանը:
«Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, կանչ ստացանք «Արևիկ» մանկական հիվանդանոցից՝ հերթական թունավորման մասին: Երեք երեխա անմիջապես հոսպիտալացվել էին: Մեկնած բժշկական խմբի հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ին, 28 դպրոցականներ «Անի-ֆուդ» անվամբ հանրային սննդի կետ են այցելել, մասնակցել միջոցառման, որտեղ նրանց մատուցվել են բլիթներ, հավի մսով կարկանդակներ, աղցաններ, երշիկեղեն և այլ ուտեստներ: Մենք փորձանմուշներ ենք վերցրել օգտագործված մթերքից և ուղարկել փորձաքննության: Արդյունքում եփած ձվի և հավի կրծքամսի մեջ օրգանիզմի համար վնասակար վիրուս է հայտնաբերվել՝ սալմոնելոզ հիվանդությունը, որի վարակակիրները համարվում են թռչունները»,-մանրամասնել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» տնօրենի պաշտոնակատարը:
Նա հավելել է, որ «Անի-ֆուդ» սննդի կետի ողջ անձնակազմն անմիջապես հետազոտվել է: Պարզվել է, որ նրանցից 7-ը եղել են սալմոնելոզ հիվանդության վարակակիրներ:
«Փետրվարի 25-ից մարտի 3-ը 72 հոգի լաբորատոր հետազոտություն է անցել: Նույն վարակը հայտնաբերվել է 48-ի մոտ, որից 34-ը՝ երեխաներ: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 հիվանդ՝ այդ թվում 15 երեխա»,-նշել է Օ. Հարությունյանը:
«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անուշ Գալստյանի խոսքով՝ փետրվարի 25-ից առ այսօր բաժանմունք է դիմել կլինիկական նույն սիմպտոմներով 29 հիվանդ, որոնցից 22-ը երեխաներ են:
«Նրանց մոտ մենք նախնական ախտորոշել ենք սննդային թունավարակ: Հիվանդները նշել են, որ իրենց մոտ եղել է հաճախակի փորլուծություն, բարձր ջերմություն, փսխումներ, ուժեղ փորացավ: Հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշվել է սանմանիոզ: Անմիջապես սկսել ենք հակաբակտերիալ, ինչպես նաև՝ դեզինտոքսիկացիոն թերապիաներ, սիմպտոմատիկ նշանակումներ: Մեծ մասն արդեն դուրս է գրվել, կան նաև արդեն առողջացողներ: Այսօր էլ հիվանդների դիմելիությունը շարունակվում է: Բոլորը նշում են սննդի մեկ օբյեկտից սնունդ պատվիրելու կամ այնտեղից օգտվելու փաստը, որից մեկ-երկու օր անց իրենց մոտ սկսվել է կլինիկական նշաններ»,-մանրամասնել է Ա. Գալստյանը՝ նշելով, որ դիմողները աշակերտներ են, ուսուցիչներ ու ծնողներ:

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
95Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
203Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
52719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
35518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
34418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
79915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
103913.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
317613.08.2026, 00:33