Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հիշեցի հին և բարի 90-ականները». Կարեն Հեքիմյան

«Հիշեցի հին և բարի 90-ականները». Կարեն Հեքիմյան
299
Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 22:30

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Աղազարյան Հովիկն այսօր վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Հիշեցի հին և բարի 90-ականները: Ուրեմն, դիետա պահող կինը քաղաքային տրանսպորտում պատահաբար հայտնվել էր մի տղամարդու կողքին, որից տապակած կարտոֆիլի հոտ էր գալիս: Եվ, կինը չդիմանալով գայթակղիչ հոտին, կծել էր տղամարդուն:
Չեմ կարծում, որ Աղազարյան Հովիկը դիետա է պահում:
Մտածում եմ. կարո՞ղ է Աղազարյան Հովիկից ևս տապակած կարտոֆիլի հոտ էր գալիս»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան