«Խորհրդային Հայաստանի օրենսդիր մարմինը 2 վճռական որոշում է ընդունել, որոնք ցայսօր անկախ ու ինքնիշխան ՀՀ-ն այդպես էլ չի կարևորում». Նարինե Դիլբարյան
![]() 294 Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 02:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Այս տարի ադրբեջան կոչվող պետության տարածքում դարերով ապրող հայության ցեղասպանության 35-րդ տարելիցը նշվեց, ՀՀ ներկայիս իշխանությունները ծաղկեպսակներ դրեցին մեր զոհերի հուշակոթող խաչքարների առջև և ուրիշ ոչինչ, ոչ մի քայլ 1915 թվականի հայոց ցեղասպանության շարունակության պաշտոնական, իրավաքաղաքական ճանաչման ուղղությամբ։ Իսկ պատերազմի միջազգային հանցագործ ալիևի վարչախումբը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը։ ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը խորհրդարանում լսումների ժամանակ հոխորտում է «արևմտյան ադրբեջանցիների հայրենի հող» վերադառնալու մասին։ Այսօր էլ Արցախն ամբողջության ցեղասպանելու և հայաթափելու օղակը սեղմող ազերիները պահանջում են Հայաստանից երաշխիքներ իրենց, այսպես կոչված, փախստականների անվտանգ վերադարձի, սեփականության իրավունքի համար, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչինչ չեն արել և չեն անում մեր բազմահազար բաքվեցիների, սումգայիթցիների, Գանձակի ու Շահումյանի բնիկ հայ ժողովրդի, հիմա արդեն իրենց ձախող քաղաքականության պատճառով այս շարքում հայտված հադրութցիների ու շուշեցիների սեփականության և հայրենի հողում ապրելու իրավունքները պաշտպանելու համար։ Ազգային խայտառակություն է, Խորհրդային Հայաստանի օրենսդիր մարմինը երկու վճռական որոշումներ է ընդունել, որոնք ցայսօր անկախ ու ինքնիշխան ՀՀ-ն այդպես էլ չի կարևորում, թեև իրեն իրավահաջորդ է հռչակել։ Խոսքը Հայկական ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշման մասին է, որով Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ մյուս շրջաններում իրականացված ջարդերը գնահատվեցին որպես հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության շարունակություն։ Այնուհետև նույն իսկ օրը ընդունված և այս առաջինի շարունակություն այն փաստաթուղթը, որտեղ Հրանտ Ոսկանյանի ստորագրությամբ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի, Հայաստանի անբաժան մաս լինելը, որը երբեք չի պատկանել Ադրբեջանին, 1918-1921 թթ. Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ և ունեցել է իր պետականությունը՝ ի դեմս երկրամասի ժողովրդական կառավարության և հայոց Ազգային խորհրդի։ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ, դրա հետևանքով ոտնահարվել են ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, հաշվի չի առնվել երկրամասի 95 տոկոս կազմող հայ բնակչության, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի բնակչության կամքը։ Ուստի ՀԽՍՀ ԳԽ-ն պահանջել է Լեռնային Ղարարաղը հռչակել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության անբաժան մաս։ Իսկ այսօր ոմանք ինքնիշխան ու անկախ ՀՀ-ում հրաժարվում են Արցախի Հանրապետությունից, ազգերի ինքնորոշումից, Արցախի քաղաքացիներին կոչում են Ղարաբաղի հայ բնակիչներ և նրանց համար ինչ-որ անորոշ միջազգային մեխանիզմներով անվտանգություն են սոսկ անհասցե բարձրաձայնում։ Ապշեցուցիչ խղճուկ փոխակերպում, ազգային խնդիրների ու պետական շահերի ջախջախում»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
