Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Քանի դեռ իրավիճակը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն է, Ադրբեջանի ԶՈՒ-ն միշտ էլ նման սադրանք իրականացնելու է». Ա. Սարգսյան»

«Քանի դեռ իրավիճակը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն է, Ադրբեջանի ԶՈՒ-ն միշտ էլ նման սադրանք իրականացնելու է». Ա. Սարգսյան»
261
Կիրակի, 05 մարտի, 2023 թ., 14:00

«Պետք է համախմբվենք և ամեն ինչ անենք, որ 21-րդ դարը մերը լինի, ոչ թե զոհվենք, այլ էնպես աշխատենք, էնքան նվիրվենք մեր երկրին, որ այլևս զոհերի կարիք չլինի: Սա էր Վազգենի ամենամեծ ցանկությունը»,- Եռաբլուրում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Առաջիկա 1-2 տարին լայնածավալ պատերազմ չի լինելու, ես վստահ եմ: Մենք ժամանակ ունենք մեր մեջքը շտկելու, ոտքի կանգնելու»,- ասաց Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով այսօր Արցախում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից տեղի ունեցած սադրանքին, Ա. Սարգսյանն ասաց. «Քանի դեռ իրավիճակը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն է, քանի դեռ գործում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, քանի դեռ չենք կարողացել մեր երկրում ծագած խնդիրներին իրական լուծումներ տալ, նման դեպքեր միշտ լինելու են»:

«Քանի դեռ իրավիճակը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն է, Ադրբեջանի ԶՈՒ-ն միշտ էլ նման սադրանք իրականացնելու է». Ա. Սարգսյան»