«Մենք բոլորին մահու չափ կվախեցնենք նոր շտամով». գաղտնազերծել են Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարարի նամակները

The Telegraph-ի ձեռքի տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարարի ավելի քան 100,000 WhatsApp հաղորդագրությունները:
Հաղորդագրությունները լրատվականին է փոխանցել լրագրող, «Համավարակի ժամանակների օրագիր»-ի համահեղինակ Իզաբել Օուքշոթը, ով ժամանակին դեմ էր հանդես եկել համավարակով պայմանավորված սահմանափակումներին: Վերջինի պնդմամբ՝ հասարակությունը պետք է ստանա վերջին տարիների հետ կապված շատ հարցերի պատասխանները, հասարակական կարևորության հարցեր են:
Հրապարակված հաղորդագրություններում Մեթ Հենքոկը 2020թ. դեկտեմբերի 13-ին իր օգնականի հետ քննարկել է, թե երբ պետք է հրապարակեն կորոնավիրուսի նոր շտամի՝ «քենթյան» տարբերակի մասին, որը հետագայում հայտնի դարձավ որպես «ալֆա» շտամ, որպեսզի լոկդաունին ընդդիմացողներ չլինեին. նրանք մտավախություն են ունեցել որ Լոնդոնի քաղաքապետը կարող էր ընդդիմանալ այդպիսի որոշմանը:
Առողջապահության նախարարի խորհրդականն առաջարկել է սոցիալական ակտիվությունը սահմանափակելու չափից շատ զգուշացումների և կոչերի փոխարեն պարզապես հայտարարել նոր շտամի մասին
Հաղորդագրություններում, մասնավորապես, նշվել է՝
«Մենք բոլորին մահու չափ կվախեցնենք նոր շտամով»,-ընդգծել է Հենքոկը:
«Դա մեզ կօգնի հասնել վարքագծի ցանկալի փոփոխությունների»,- ի պատասխան նշել է խորհրդականը:
«Ե՞րբ ենք դաշտ նետում նոր տարբերակը»,-հարցրել է Հենքոկը:
Նոր շտամի մասին Հենքոկը հայտնել է հաջորդ օրը:
Նշվում է, որ նախարարը շտամի հետ կապված զրուցել է նաև այլ գործընկերների հետ, խոսել հոգեբանական գործոնի մասին, քննարկել, թե ինչպիսի կոչերով և խոսքերով պետք է հանդես գան հանրության առջև, որպեսզի հոգեբանորեն ներազդեն նրանց վրա և հանգեցնեն ցանկալի վարքագծի, ցանկալի արդյունքի:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
29028.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68723.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82221.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86619.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100217.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230416.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
225116.10.2026, 20:48