Փակ շուկայի գետնանցումը վերանորոգումից հետո նորոգման կարիք ունի
![]() 242 Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 19:36 Ընդամենը կես ամիս առաջ՝ փետրվարի 16-ին, Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները հադիսավոր վերաբացեցին «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը՝ կտրելով կարմիր ժապավենները։ Անցումի բացումից ընդամենը մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, քաղաքացիները սոցիալական ցանցերում լուսանկարներ տարածեցին՝ ահազանգելով, որ նոր վերանորոգված անցումում արդեն խնդիրներ են առաջացել, առաստաղին և պատերին խոնավության հետքեր են։ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ հետիոտնային անցումի հիմնանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել էր մոտ 50 մլն դրամ։ «ՍիվիլՆեթ»-ի փաստերի ստուգման թիմը մարտի 6-ին այցելել է գետնանցում, սակայն խնդիրները դեռ շտկված չէին։ Գետնանցումի չորս մուտքերի աստիճանների հարակից պատերին, ինչպես նաև հենց ներսում գտնվող պատերին աղակալման և խոնավության հետքեր են։ Ավելին՝ մուտքերից մեկի մոտ գտնվող առաստաղից ջուր է կաթում։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ անցումի հիմնանորոգումն իրականացրել է «Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն և «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն համատեղ գործունեությամբ, իսկ աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացրել է «Հազարաշեն» ՍՊԸ-ն։ Թեև գետնանցումն արդեն հանդիսավոր բացվել է, բայց Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ աշխատանքների ավարտական ակտ չի ներկայացվել, քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ տարվում են աշխատանքներ գետնանցումի խոնավացած տեղերի հայտնաբերման և թերությունների վերացման համար։ «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար նախատեսվում է գետնանցումի վերին հատվածի ասֆալտ-բետոնե ծածկի ֆրեզում և ջրամեկուսացման աշխատանքներ»,- նշեն են քաղաքապետարանից։ Հեղինակային հսկողություն իրականացրած ընկերությունը բավարարված է աշխատանքներով #CivilNetCheck-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Ռոբերտ Իգիթյանի հետ, վերջինիս խոսքով՝ երբ գետնանցումի հիմնանորոգումը նոր էր ավարտվել, որակն իրենց բավարարել էր, հաստատել են։ «Ներկայում գործեր կան, որ պետք է արվեն։ Ընկերությունը պետք է շտկի առաջացած խնդիրները, քանի որ դեռ երաշխիքային ժամկետի մեջ է»,- ասաց Իգիթյանը։ Ով է իրականացրել հիմնանորոգումը «Բիլդր Քնսթրաքշն» ու «ԲԻԴԵՔ» ընկերությունները կապված են Ազգային ժողովի նախկին Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Սեդրակյանի որդուն՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
