Արամ Սարգսյանն առաջարկում է դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողով
![]() 264 Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 03:12 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է. «Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը և մարտի 5-ի արյունոտ դիվերսիոն ներթափանցումը հիմնավորում են, որ կատարվողը ոչ հումանիտար, ոչ էլ բնապահպանական աղետ չէ, այլ բացահայտ Էթնիկ զտման և ցեղասպանության փորձ է, որը համընկնում է Հաագայի դատարանի կողմից 2005-ին սահմանած՝ նման իրավիճակների գնահատման 14 չափորոշիչներին։ Ինչպես մեկ ամիս առաջ, կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին, իրավական փաստաթղթով հիմնավորելով 14 չափորոշիչների առկայությունը Արցախում։ Նման դիմումի պարագայում ՄԱԿ-ում պարտադիր ստեղծվում է հանձնախումբ, որը այցելում է տարածաշրջան: Նախ՝ Բաքու՝ լսելու Ադրբեջանի հակափաստարկները, որից հետո՝ Արցախ, որում մշտադիտարկում է իրականացվում ոչ պակաս, քան 2 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի դիտարկումները կարող են իրական հիմք դառնալ ՄԱԿ-ի մանդատով օժտված, բազմազգ խաղաղապահների տեղակայման, ոչ պակաս, քան 10-15 տարի ժամկետով, որն էլ արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման իրական և երկարաժամկետ երաշխիք կդառնա»։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
