Մահացել է Արտակ Դավթյանը
![]() 300 Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 10:06 Երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է քաղաքական գործիչ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Դավթյանը: Դավթյանի մահվան մասին ֆեյսբուքյան իրենց էջերում հայտել են ՀՀԿ-ական գործիչները: Արտակ Դավթյանը ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1992 թվականին մասնակցել է եռամսյա զորահավաքի: Կրթություն 1984թ. ընդունվել և 1990թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ: Աշխատանքային գործունեություն 1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում՝ որպես մարզիչ: 1990-1992թթ. և 1994-1997թթ.՝ Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում՝ տնտեսագետից մինչև կառավարիչ: 1992-1994թթ. և 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում: 1998-2003թթ.՝ «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ: 2003-2004թթ.՝ ՀՀ էներգետիկայի փոխնախարար: 2004-2007թթ.՝ «Էյսի-ֆին Ռոյալե ՍՊԸ տնօրեն: 2007-2012թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 18.05.2009-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2012թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 31.05.2012թ. մինչև 2017թ. մայիսը՝ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2017թ. մայիսի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Պարգևատրվել էր Մխիթար Գոշ մեդալով: Ամուսնացած էր, ուներ երեք երեխա: Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
