«Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել». Գեղամ Նազարյան
![]() 344 Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 15:12 «Եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում: Պարզ է չէ՞՝ Ադրբեջանն ինչ է երազում: Դրա մասին ինչո՞ւ է բարձրաձայնում Արցախի ղեկավարը: Ինքը պարտավոր էր սուսուփուս անվտանգային խնդիրները լուծել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա հայտարարությանը: «Ցավոք, գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում նա: Ինքն ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա... Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել. եթե չհամաձայնեք՝ պատրաստվում են ուժ գործադրել. դա ասելու բան է՞»,- հավելել է պատգամավորը: Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը երեկվա խորհրդակցության ժամանակ ասել էր, որ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր. «Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել էր ԱՀ նախագահը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
