Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ». Սերժ Սարգսյան

«Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ». Սերժ Սարգսյան
217
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 20:42

Այսօր կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսից հետո ՀՀ 3-րդ նախագահը, պատասխանելով հարցերին, ասաց, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում հուշեր գրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ժամանակի սղության խնդիր ունի միշտ: «Հիմա դրա ժամանակը չէ, ավելի կարևոր հարցեր, մտահոգություններ կան»:

Հարցին՝ ինքը չի՞ բացառում իր՝ քաղաքականություն վերադառնալը, պատասխանեց. «Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի»: