Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պարզապես սիրեք կնոջը, ու մի փորձեք դաստիարակել և փոխել նրան». Նաիրա Զոհրաբյան

«Պարզապես սիրեք կնոջը, ու մի փորձեք դաստիարակել և փոխել նրան». Նաիրա Զոհրաբյան
295
Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 13:24

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ապրիլի 7-ն էլ հետը։ Ավելին՝ էդ օրերը համարում եմ կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օրեր։ Ես էդպես էլ ոչ մի կերպ չեմ հասկացել, թե Կլարա-Ռոզա-լյուքսեմբուրգացետկինյան հեղափոխական անիմաստ ֆիմինիզմը ի՞նչ կապ ունի կնոջը սիրելու և դրանից հատուկ տոն սարքելու հետ։
Կնոջը պիտի սիրել միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան:
Ու դրա համար ոչ մի մարտի 8 կամ ապրիլի 7 պետք չի: Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում: Պարզապես սիրեք կնոջը ու մի փորձեք դաստիարակել և փոխել նրան։
Իսկ եթե ինչ-որ մեկին անպայման ուզում եք դաստիարակել՝ ես արդեն ասել եմ՝ շուն կամ կատու պահեք»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան