Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սյունիքի մարզպետն այցելել է դպրոցական ավտոբուսի վթարից տուժածներին

Սյունիքի մարզպետն այցելել է դպրոցական ավտոբուսի վթարից տուժածներին
269
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 19:36

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։
Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար:
Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։