Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ստացել ենք 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները». Նորայր Նորիկյան

«Ստացել ենք 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները». Նորայր Նորիկյան
345
Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 13:48

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բարեկամներ, հայտնում եմ Ձեզ, որ այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»:

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան