«Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են». Րաֆֆի Ասլանյան
![]() 676 Շաբաթ, 11 մարտի, 2023 թ., 16:48 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։ Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։ Օրինակ՝ ասում է, թե ինչո՞ւ իրեն հարցաքննության չեն հրավիրում, պատրաստ է ցուցմունք տալ՝ լավ հասկանալով, որ մեկ անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվելու դեպքում թուլանալու են իր հետագա՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակում հնարավոր կալանավորման հիմքերը։ Իհարկե, այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, սակայն Արսեն Թորոսյանը հերթական անգամ մոռանում է, որ ինքն իշխանության ներկայացուցիչ է, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ուստի իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտել քրեական վարույթի ընթացքին։ Բայց, կարծես սեփական անձի պաշտպանության բնազդն ամեն ինչից վեր է այսպիսի մարդկանց համար։ Հակառակ պարագայում՝ պետք է մեկնաբանել, որ Արսեն Թորոսյանն իր նախաձեռնությամբ, արտադատավարական եղանակով արդեն սկսել է օգտվել մեղադրյալի իրավունքներից»: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
