Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Հոգեհանգստի արարողություն՝ Մոսկվայի հայկական եկեղեցում

Հոգեհանգստի արարողություն՝ Մոսկվայի հայկական եկեղեցում
292
Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 21:30

Մարտի 14-ին, ժամը 16:00-ին Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու Տիրոջ Պայծառակերպության տաճարում (Օլիմպիյսկի պողոտա 9, մետրոյի Դոստոևսկայա) հոգեհանգստի արարողություն կկատարվի Արցախի Հանրապետության ՆԳՆ-ի զոհված ոստիկանների հիշատակին: Այս մասին հայտնում է MosArmInfo լրատվական ծառայությունը։
«- Արմեն Բաբայան (փոխգնդապետ, ամուսնացած, ունի երկու երեխա):
- Դավիթ Դանիելյան (մայոր, ամուսնացած, ունի երկու երեխա):
- Արարատ Գասպարյան (լեյտենանտ, ամուսնացած, ունի մեկ երեխա)։
Մեր եղբայրները զոհվել են 2023 թվականի մարտի 5-ին՝ Արցախի Հայպալու կոչվող տարածքում հերթապահություն իրականացնելիս՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հանցավոր ներթափանցման հետևանքով։
Մենք նրանց ճանաչում էինք որպես արժանավոր, պարկեշտ ու խիզախ սպաներ՝ Արցխի Հանրապետության բնակիչների կյանքի, անվտանգության և ազատության մարտիկներ։
Եկե՛ք և հրավիրե՛ք ձեր ընկերներին: Եկեք միասին աղոթենք Երկնքի Արքայության մեր մարտիկների հոգիների համար և բարոյական աջակցություն ցուցաբերենք նրանց ընտանիքներին ու ընկերներին...
Հավերժ հիշատակ Հերոսներին», - նշվում է հաղորդագրության մեջ։