Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

««Բարեփոխված ոստիկանը» մարդ է սպանում». Կարապետ Պողոսյան

««Բարեփոխված ոստիկանը» մարդ է սպանում». Կարապետ Պողոսյան
193
Երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ., 16:18

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը գրում է. «Նոր Հայաստանում բարեփոխված ոստիկանը» մարդ է սպանում

ՀՀ ոստիկանությունը համակարգ էր, որն ուներ իր ավանդույթները, գրված և չգրված օրենքները, որոշումները կայացնում էին կիրթ մարդիկ, համակարգում կային արհեստավարժներ, նվիրյալներ, ամենակարևորը հայեցի էին դաստիարակված, ամոթ ու աբուռ ունեին, (կային նաև առանձին բացառություններ), բայց իրականում ոստիկանը «մերն էր»։
Կացինով զինված մարդուն հազար ձև կա զինաթափելու, նույնիսկ առանց զենքի, իսկ ինչո՞ւ սպանեց, շատ պարզ, որովհետև մի քանի ամիս «ռենջերների մասին» ֆիլմեր էր դիտել, զենք ստացել ու իրեն էլ ֆիլմի մեջի «շերիֆ» զգացել
Հին հայաստանում արժեք էր հայ մարդը, նոր Հայաստանում կա ընդամենը քաղաքացի..
Ազգը գեն է, քաղաքացին ընդամենը կարգավիճակ, կարգավիճակով բոլորի մեջից փորձեցին գենը հանել և սպանել։
Ինչ չարաբաստիկ այս ծառայությունը եկել է փոխարինելու ոստիկանությանը, անընդհատ տեսնում ենք ձեռքը զենքին տարած ոստիկան, հաճախակի էլ լսում «կանգնի կկրակեմ»...
նիկոլը ատում է հային, նիկոլը հայի արյուն է տենչում, նիկոլը հայի հողն է ծախում և սպանում ցանկացած ազգայինը, նիկոլի ոստիկանն էլ պետք է իր նման լինի, անկիրթ, անթասիբ, հայատյաց և վախկոտ, որովհետև այդպիսին է նաև նիկոլի համակարգը
Պարեկն հերթական գործիքն է, որ է պետք է սպանի հային...»:

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան