Պարեկը կրակել է կացինը ձեռքին մոտեցող քաղաքացուն․ վերջինը մահացել է
![]() 839 Երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ., 11:42 Այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին և բարձրախոսով ներկայացել, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։ Բազմաթիվ անգամներ շգուշացնելուց հետո անասնագոմից դեպքը ծածկած դուրս է եկել մի տղամարդ, ում ձեռքին կացին է եղել։ Վերջինը պահանջել է, որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։ Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը դարձյալ չի ենթարկվում։ Եվ կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։ Այդ ժամանակ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակում դեպի օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխում քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակում իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Վերջինը վայր է ընկնում։ Ահազանգով դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխում են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ-ն է, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Անգլիայի Դերբի քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ (տեսանյութ)
26210:15
«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անձինք անչափահասներ են
232Երեկ, 16:00
Երկրաշարժ՝ Հայաստանում
256Երեկ, 15:12
«Սպահանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 26 մարդ է զոհվել»․ #Mehr
51327.03.2026, 15:05
Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին
75527.03.2026, 12:26
«Իրանը հարվածել է Հայֆայի վառելիքի և ռազմածովային օբյեկտներին»․ #PressTV (տեսանյութ)
48327.03.2026, 10:34
«Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին»․ ՑԱՀԱԼ (լուսանկար)
68527.03.2026, 09:55
«ՆԳՆ-ն թաքցրել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում կատարված դանակահարությունը». Սյուզի Բադոյան
37526.03.2026, 23:30
