Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այսպիսի մոդելով պետք է կառավարվի երկիրը». Սամսոն Գրիգորյան

«Այսպիսի մոդելով պետք է կառավարվի երկիրը». Սամսոն Գրիգորյան
249
Երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ., 02:06

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ օրինակներից ընդամենը երկուսը.
Չինաստանը ծնեց և աշխարհը ողողեց «Տիկտոկ»-ով ու վեյփերով:
Միլիարդավոր դոլարների բիզնեսներ՝ միայն վեյփերի բիզնեսում մի քանի դոլարային մուլտիմիլիոնատերերի ես եմ ճանաչում։
Ամենազավեշտալին.
Չինաստանում երկուսն էլ խստագույնս արգելված են, ոչ մի VPN, ոչ մի տակից վաճառող այս երկուսը ձեզ չեն հասցնի։
Սա ես համարում եմ դասագրքային երկրի կառավարում։ Եկամուտ է բերում՝ համեցեք, արտադրեք, բայց արտահանեք, թող օտարները ինչ ուզում են անեն։ Սեփական քաղաքացին անձեռնմխելի է։ Այսպիսի մոդելով պետք է կառավարվի երկիրը, իսկ խուժանի կազինոներով, վնասակար կոնտենտով, մթերքով և հանքերով ամեն տգետ էլ կարող է յոլա տանել։
Կարճամիտը կասի բռնապետություն է, սա բռնապետության հետ կապ չունի, դեմոկրատ երկրներ էլ կան, որոնք արգելում են»։

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան