«Կսահմանվեն տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան». Վահան Քերոբյան

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել տուրքերի նոր դրույքաչափեր՝ ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան, ինչպես նաև հստակեցնել գանձվող պետական տուրքերի անվանումները, փոփոխություններ կատարել տուրքերի դրույքաչափերում: Տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
2415:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7912:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
9210:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
352Երեկ, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
85209.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
31209.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
39608.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
34208.09.2026, 17:06